Լևոն Ալթունյանը կրկին հայտնվել է քննադատության թիրախում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության եւ իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։ Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։

Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար եւ արդեն իսկ համալրել է այն «սեւ ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս