Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այս տարվա ապրիլին տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ապրիլյան բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որոշակի առաջարկներ կան:
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո հույս ունենք, որ կողմերը հետագայում ևս կառուցողական աշխատանքներ կտանեն առաջընթացի հասնելու համար»,-ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանում ԼՂ հարցով հետագա զարգացումների մասին դժվար է ասել:
Նշենք, որ Ուորլիքը կլքի ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: