Իրան-Հայաստան երկաթուղին կրկին մտել է շրջանառության մեջ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը թերևս արդեն հասցրել էր մոռանալ, կրկին մտել է շրջանառության մեջ։ Այն տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր։

Նախարարությունը ներկայումս հավաքագրում է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում և փորձում ներդրումներ գտնել դրանց համար։ Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային էներգետիկայից մինչև զբոսաշրջություն։ Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին է, որը գնահատված է 3.2 միլիարդ դոլար։ Թե որքանով է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի է կռահել։

Հայաստանը Իրանին կապող այս երկաթուղու գաղափարը ծնվել էր դեռ 12 տարի առաջ, իսկ 8 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն։ Բայց մինչ օրս որևէ լուրջ ներդրողի այն չի հետաքրքրել։ Փոխարենը դրա շուրջ պտտվում էին կասկածելի, որևէ պատմություն չունեցող օֆշորներում գրանցված ինչ-որ կազմակերպություններ, որոնք ընդամենը իմիտացիա էին ստեղծում, թե ծրագրի շուրջ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս