Ինչո՞ւ մեր երկրում վարկերի տոկոսադրույքները չեն նվազում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ՓՄՁ-ն չի կարողանում շնչել, մինչդեռ տնտեսության շարժիչ ուժն է նաև ՓՄՁ բիզնեսը։ Ինչո՞ւ մեր երկրում տոկոսադրույքները չեն նվազում՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» պատասխանատու Սամսոն Գրիգորյանը պատասխանում է, որ ոչ թե տեղային ու ժամանակավոր լուծումներ են պետք ՓՄՁ բիզնեսի համար, այլ հիմնավոր։

Նրա համոզմամբ՝պետք Է փոքր ու միջին բիզնեսը մտնի արտադրության դաշտ. «Այսօր փոքր ու միջին բիզնեսի շատ մեծ տոկոս զբաղվում է առևտրով, միայն վարկ տալով հարցին լուծում չի տրվում, պետք Է ՓՄՁ֊ի համար առաջին հերթին ստեղծվի հավասարության դաշտ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մրցակցությանը դիմանա։

Գրեթե ամեն օր առնչվելով բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարոն Գրիգորյանը կարծում է, որ մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես ՝ ՓՄՁ-ի համար, չափազանց բարձր են, և որքան էլ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանք նվազեցնելու, բիզնեսին աջակցելու, այդուհանդերձ՝ նման բարձր տոկոսներով բիզնեսը չի կարող աճ ունենալ։

«6-7 ամիս առաջվա պայմաններով՝ լավագույն դեպքում 16 տոկոս դոլարային վարկերն Էին և 22 տոկոս ՝ դրամային վարկերը, հիմա նոր-նոր Կենտրոնական բանկը վերավարկավորման տոկոսադրույքը իջեցրել Է, և հնարավոր է՝ վարկերը մինչև 10 տոկոս իջնեն։ Բայց դա էլ է բարձր փոքր ու միջին բիզնեսի համար։ Նկատելի քայլեր է պետք ձեռնարկել ոչ թե ժամանակավոր լուծումներ, տեղային հարցեր, ընդհանուր պետք է լուծում գտնվի։

Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ վարկերն, իհարկե, մեծ դեր են խաղում, բայց երբ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, բիզնեսը չի կարող այդ բարձր տոկոսադրույքներով վարկերի տակից դուրս գալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս