Երկրի կարևոր հարցերը թողած՝ ՀՅԴ-ն ընտրությունների համար գումար է հավաքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանին որեւէ դաշնակցական չէր մասնակցում: Աղմկահարույց 1000 դրամների նախագծի քննարկման ժամանակ իշխող հանրապետականների կոալիցիոն գործընկեր որեւէ դաշնակցական ելույթ չունեցավ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ՀՅԴ խմբակցության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են դաշնակցական պատգամավորները, պատասխանեցին, որ երկրում չեն:

Կուսակցության ներկայացրած պաշտոնական տեղեկության համաձայն՝ «դեկտեմբերի 10-ին ՀՅԴ բյուրոյի նախաձեռնությամբ Փարիզում հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր՝ միասնաբար մասնակցելու Հայ դատի աշխատանքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին, որտեղ ներկա էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը»: Ասել է, թե դաշնակցականները 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ գումար են հավաքում, որ նախընտրական, քարոզչական ծախսերը հոգան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս