Թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ աղբյուրներին, հայտնել է, որ ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն սիրիական Հալեպի իրավիճակի հարցով հեռախոսազրույց են անցկացրել:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր ռուս զինծառայողների և զինված ընդդիմության ուժերի միջև բանակցությունների արդյունքում Հալեպի արևելյան հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման մասին:
Սիրիական բանակն ավելի վաղ հարձակում է իրականացրել Հալեպի արևելյան շրջաններում, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ սիրիական իշխանությունները վերահսկողության են սահմանել Հալեպի ավելի քան 98% տարածքում: