Հայաստանի Ազգային ժողովը 98 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը և ուղեկցող օրինագծերի փաթեթը:






























