Ադրբեջանն ու Իսրայելը կարող են ցանկացած ոլորտում հրաշքներ գործել. Նեթանյահու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Վերջինս հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, փոխանցում է ԱՊԱ-ն:

«Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք հրաշքներ գործել գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մենք ողջունում ենք նման համագործակցությունը, որը մեր երկու ժողովուրդներին պայծառ ապագա կնվիրի»,-ասել է Նեթանյահուն:

Նեթանյահուի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների ինքնատիպությունը կայանում է նրանում, որ Իսրայելը հրեական պետություն է, իսկ Ադրբեջանը՝ մուսուլմանական: «Մենք ականատես ենք լինում հրեաների և մուսուլմանների համատեղ աշխատանքին՝ երկու երկրների պայծառ ապագան ապահովելու համար»,-նշել է Իսրայելի վարչապետը:




Լրահոս