Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու որոշում է կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ նրա թեկնածությունն առաջադրվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Կարապետյանը ներկայումս Գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության պետ է:
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան Ալեքսանդր Զվյագինցևին իր տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր էր ստորագրել: Որոշումն ընդունվել էր՝ կապված Զվյագինցևի՝ կենսաթոշակի անցնելու հետ: