
ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, փոխանցում է Life.ru-ն:
Հայաստանի հետ համաձայնագիրը կնքվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
Ենթադրվում է , որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները կկազմակերպեն ՀՕՊ զորքերի համատեղ կիրառումը, հակաօդային պաշտպանության մարտական համատեղ հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև կողմերի զինված ուժերի վերապատրաստան ամենամյա պլանները:
«Հայաստանը Կովկասի տարածաշրջանում մեր գործընկերն ու դաշնակիցն է: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում է ՌԴ պետական շահերին»,-հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: