Առողջ մրցակցություն կա. Կարինե Աճեմյանը` ՀՀԿ-ական կանանց պայքարի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն իր գործունեության մասին դժգոհություններ չի լսել կուսակցության ղեկավարից: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ առումով փորձն այստեղ կարևոր է:

Անդրադառնալով հաջորդ խորհրդարանում լինել-չլինելու հարցին` նա ասաց. «Մենք աշխատում ենք, հետո կուսակցությունը որոշում է կայացնում: Ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կուսակցությունը, նախագահն է որոշում: Ցանկություն կա»:

Անդրադառնալով ՀՀԿ-ական կանանց միջև մրցակցության հարցին` Աճեմյանը նկատեց. «Ես անընդհատ կարդում եմ պայքարի մասին, բայց նման բան չեմ նկատել: Առողջ մրցակցություն կա, ես կողմ եմ առողջ մրցակցությանը»:

Մանրամասները` : ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս