
Նոութբուքի կամ այլ գաջետի վրա այս կամ այն անցքի նշանակությունը ոչ միշտ է հասկանալի լինում:
Ինչ է նշանակում նոութբուքի այս խորհրդավոր անցքը, որին ոչ մի կցիչ չի համապատասխանում:
Պարզվում է, որ այն բավականին օգտակար անցք է, որին ոչինչ չի միանում: Անցքը նախատեսված է խրոցակի համար, որը կոչվում է «քենսինգտոնյան»:
Ըստ էության, դա միջոց է, որը թույլ է տալիս ամրացնել նոութբուքը կամ այլ թվային սարքը ինչ-որ անշարժ մակերեսի, օրինակ՝ սեղանին կամ մետաղական խողովակին:
Այդպիսով, միացնելով խրոցակը, կարող եք չանհանգստանալ, որ այն կգողանան: