Հյուրանոցում գտել են ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 00:20 րոպեին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում մահացած է հայտնաբերվել Ռ. Հ-ն: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյան: Նրա դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի:




Լրահոս