ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրն ինքնասպա՞ն է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում հայտնաբերվել է Ռոբերտ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Վերջինս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է:

ArmLur.am-ին դեպքի վայրում որոշ մանրամասներ հայտնի դարձան: Այսպես, մեր թղթակցին հյուրանոցի աշխատակիցները փոխանցեցին, որ կրակոցի ձայն, աղմուկ չեն լսել, իսկ դին, ըստ նախնական տեղեկությունների, հայտնաբերել է կամ նախորդ անվտանգության աշխատակիցը, կամ հենց եղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

0zpwtsvqes1ygmfddgnuxhw45f-thumb

Ըստ աշխատակիցներից մեկի`այս պահին հյուրանոցում բոլորը խոսում են հնարավոր վարկածների մասին: Հիմնականը ինքնասպանության վարկածն է:

Մեր զրուցակիցների փոխանցմամբ` տղամարդը երկար ժամանակ հյուրանոցում էր բնակվում, վարձակալության հիմունքներով երկարատև բնակության համար սենյակ էր վերցրել: Այնտեղ միայնակ էր մնում:

Ի դեպ, Ռ, Հարությունյանի ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ:

Թե ինչ է իրականում տեղի ունեցել, դեռեւս դժվար է հստակ ասել, սակայն կատարվածն իսկապես առեղծված է:




Լրահոս