Բարբարոսական ավանդույթներ. երկրներ, որտեղ կանանց մարդ չեն համարում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի է, որ տեխնոլոգիաների այս դարում կան երկրներ, որտեղ պահպանվել են բարբարոսական ավանդույթները:

Աֆղանստան

Աֆղանցի կանանց կյանքի միջին տևողությունը ցածր է՝ մոտ 45 տարի: Աղքատություն, ռազմական կոնֆլիկտներ, վաղ ամուսնություն և բռնություն. ահա թե ինչպես են նրանք ապրում:

2

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

«Դեմոկրատական» ասվածը շատ է, քանի որ այստեղ կանայք առանց ամուսնու թույլտվության չեն կարող իրավաբանական փաստաթուղթ ստորագրել: Հաճախակի պատերազմների պատճառով կանանց կարելի է հանդիպել առաջնագծում:

3

Նեպալ

Այստեղ կանայք ստիպված են պարտիզաններ դառնալ, որպեսզի պաշտպանեն իրենց: Ծնողները շատ հաճախ իրենց աղջիկներին վաճառում են մինչ չափահաս դառնալը:

4

Մալի

Այս աղքատ երկրում աղջիկները սեռական օրգանների թլպատման են ենթարկվում: Մալիում ամեն 10-րդ աղջիկ մահանում է հղիության  կամ ծննդաբերության ժամանակ:

5

Պակիստան

Այստեղ աղջիների դեմքին կարող են թթվով հարվածել, սպանել օժիտի համար, քարերով ծեծել դավաճանության համար: Անմեղությունը ապացուցելն անհնար է: Իսկ մարդասպանները կարող են լինել եղբայրները կամ հայրը:

Irum Saeed, 30, poses for a photograph at her office at the Urdu University of Islamabad, Pakistan, Thursday, July 24, 2008. Irum was burnt on her face, back and shoulders twelve years ago when a boy whom she rejected for marriage threw acid on her in the middle of the street. She has undergone plastic surgery 25 times to try to recover from her scars. (AP Photo/Emilio Morenatti)

7

Հնդկաստան

Հնդկաստանում գնահատվում են տղաները, այդ իսկ պատճառով աղջիկները խտրականության են ենթարկվում արդեն ծնված օրից, շատերը չեն ապրում մինչև չափահասությունը:

8

Սոմալի

Սոմալիում չկան հիվանդանոցներ, և բարդ ծննդաբերությունը կարող են մահվան հանգեցնել, օգնել կնոջը ոչ մեկ չի կարող: Այստեղ կանանց հաճախ բռնաբարում են, քան ամուսնանում նրանց հետ:

9

Իրաք

Այստեղ աղջիկներին կարող են առևանգել կամ բռնաբարել; 2014թ. ահաբեկիչները Իրաքում մոտ 150 կանանց սպանեցին, ովքեր հրաժարվել էին բավարարել նրանց սեռական պահանջները:

10

Չադ

Այստեղ կինն ամբողջության կախված է ամուսնուց: Աղջիկներին ամուսնացնում են 11-12 տարեկանում:

11

Եմեն

Եմենում կանայք չեն կարող կրթություն ստանալ: Պատճառը պարզ է՝ չեն հասցնում: Նրանց ամուսնացնում են 7 տարեկանից:

12

Սաուդյան Արաբիա

Չնայած նրան, որ Սաուդյան Արաբիան հարուստ երկիր է, կանայք այստեղ մի շարք սահմանափակումներ ունեն: Աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանայք իրավունք չունեն մեքենա վարել: Նրանք չեն կարող դուրս գալ տնից առանց ամուսնու կամ բարեկամի, չեն կարող օգտվել հասարակական տրանսպորից և խոսել այլ տղամարդկանց հետ:

13

Գվատեմալա

Այստեղ կանայք պետք է վախենան իրենց կյանքի համար: Նրանց սպանում են, և ոչ մեկ չի զբաղվում հանցանքի հետաքննությամբ:

14




Լրահոս