ՌԴ Դաշնային խորհուրդը դիմել է ՆԳՆ-ին՝ առաջարկով վերանայել ԱՊՀ քաղաքացիների «սև ցուցակը»:
Ինչպես հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ երկրների դեսպանները մշտապես իրենց անհանգստությունն են հայտնում՝ կապված այդ ցուցակում շատ մարդկանց ներգրավման հետ: Նրա խոսքով՝ խոսքն այն երկրների քաղաքացիների համար է, ում հետ Ռուսաստանը առանց վիզային ռեժիմ է սահմանել:
Մատվիենկոյի առաջարկով՝ Դաշնային խորհուրդը դիմել է ՆԳՆ-ին՝ օբյեկտիվորեն գնահատելով բոլոր ներառված անձանց: