
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածք է ստացել «Վեսթ Բրոմվիչի» (1:0) հետ խաղում և չի կարող մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղին,- տեղեկացնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ բելգիացին մնացել է Լոնդոնում, որտեղ կշարունակի վերականգնման աշխատանքները:
Սպասվում է, որ Ազարը կմասնակցի «Կրիստալ Փելասի» հետ խաղին:
«Սանդերլենդ»-«Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: