Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին «ազգային մոբիլիզացման» պատրաստվել՝ ի դեմս ահաբեկչական սպառնալիքի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ազգային մոբիլիզացում եմ հայտարարում: Այսուհետ ահաբեկիչները և նրանց աջակիցները հանգիստ չեն ունենա: Դիմում եմ անվտանգության ուժերին՝ ահաբեկիչների դեմ է դուրս գալիս երկիրը, ողջ ժողովուրդը»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Էրդողանը նշել է, որ նա թույլ չի տա, որպեսզի «Թուրքիան ավերակների վերածեն», ինչպես տեղի ունեցավ Սիրիայում, Իրաքում և մի շարք այլ երկրներում: