ՊԵԿ ղեկավարությունը տագնապի մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական բյուջեի եկամուտները՝ հարկեր եւ տուրքերի գծով, այս տարվա արդյունքներով աննախադեպ ցածր են լինելու: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն արդեն իսկ տագնապի մեջ է, քանի որ հարկային մուտքերի ներկա դինամիկան հուշում է, որ հարկային մուտքերը սպասվածից ավելի ցածր կլինեն: Ինչպես հայտնի է՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 877 միլիարդ 670 միլիոն դրամ: Այդ գծով պետական բյուջեի տարվա պլանը կազմում է 1 տրիլիոն 162 միլիարդ 778 միլիոն դրամ:

Այսինքն՝ պետական բյուջեն կատարելու համար անհրաժեշտ է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով հավաքագրված հարկեր եւ տուրքերը կազմեն 285 միլիարդ 108 միլիոն դրամ, ինչը անիրատեսական է: Սովորաբար այդ ամիսների հարկային մուտքերը լավագույն դեպքում 100 միլիարդ դրամի սահմաններում են կազմում: Ստացվում է, որ լավատեսական կանխատեսումներով թերակատարումը պետք է 85 միլիարդ դրամի սահմաններում լինի: Սակայն իրական արդյունքներն արդեն իսկ փաստում են, որ այն 100 միլիարդ դրամից ավել է լինելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս