Դեկտեմբերի 15-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձաժողովի նիստը, ինչպես նաև հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով՝ կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական համակարգերի մատակարարումը:
Պարբերականը նշում է, որ առանձին հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ կքննարկվի ռազմական համագործակցությունը:
«Կոմերսանտ»-ի աղբյուրը պարզաբանում է, որ ռուս բանակցողները բացատրություն կտան Բաքվին՝ կապված Հայաստանին «Իսկանդեր»-ների մատակարարման հետ: