
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի հատվածում, ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, կատարել է համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկել է հրապարակում առավելություն տրվի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ փոփոխությունը կբարելավի Հանրապետության հրապարակի և հարակից փողոցների երթևեկությունը՝ մասնավորապես կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները և խցանումները հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում:
Հանրային քննարկմանն ենք ներկայացնում Հանրապետության հրապարակի ներկայումս գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Առաջարկում ենք ներկայացվող փոփոխության վերաբերյալ ձեր դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին: