ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ստորագրել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին օրինագիծը ևս 10 տարով, սակայն սահմանափակող միջոցներն ավտոմատ ուժի մեջ են մտել, փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը պետք է ստորագրի կամ չեղարկի օրինագիծը Կոնգրեսի հավանությունից հետո 10 օր անց: Փաստաթղթի ստորագրման ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 15-ին, սակայն նախագահը չի ստորագրել, և այն ավտոմատ ուժի մեջ է մտել:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը չստորագրելով՝ Օբաման այդպիսով իր անհամաձայնությունն է հայտնել Կոնգրեսի որոշման հետ: