![](https://armlur.am/wp-content/uploads/2016/12/1412201634-1.jpg)
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։
Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։
Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն