
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն