
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) ահաբեկչական մի շարք հարձակումներ է կանխել, որոնք պլանավորում էին իրագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կանխվել է դիվերսիոն-ահաբեկչական խմբի գործունեությունը՝ կազմված Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներից: Վերջիններս ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում պայթուցիկ սարքերի կիրառմամբ»,-հայտնել են ԱԴԾ-ում:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է այդ խմբի 4 անդամ: