«Պոբեդա» ընկերության առաջին չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. ինչ են պարզաբանում ընկերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն այսօր Գյումրիից Մոսկվա առաջին չվերթն է իրականացրել։ Օդանավը օդ է բարձրացրել 173 ուղևորով։ Վերջիններս տոմսերը ձեռք են բերել 990 ռուսական ռուբլիով (մոտ 16 դոլար)։

Հավեենք, որ առաջին չվերթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Վանաձորից 16 ուղևոր Գյումրի են հասել ուշացած, սակայն նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Պոբեդա» ընկերության հայասատանյան ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Ավետիսյանի հետ` հասկանալու համար, թե իրականում ի՞նչն է  եղել  16 ուղևորի թռիչք չկատարելու պատճառը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նրանք հասել են օդանավակայան հենց  ինքնաթիռի շարժման պահին. «Մեր ներկայացուցչությունը փորձեց հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց օգնի ներս թողնել, սակայն մեզ ասացին հնարավոր չէ, քանի որ շատ էին ուշացել»:

Նշենք, որ թռիչքից մոտ 2,5 ժամ հետո ինքնաթիռը վայրէջք կկատարի «Վնուկովո» օդանավակայանում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս