Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ավարտել է հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը: Արդյունքների ներկայացման ժամանակ՝ դեկտեմբերի 15-ին, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ամփոփիչ ելույթ է ունեցել՝ շեշտելով կատարված աշխատանքի արդյունավետությունը:

Նա կարևորել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման գործում միջազգային փորձագետների աջակցությունը՝ համաշխարհային փորձի ուսումնասիրման և վերլուծությունների կատարման առումով: Վախթանգ Միրումյանն ընգծել է հարկային ոլորտի բարեփոխումներին հանրությանն իրազեկ և մասնակից դարձնելու գործում ՊԵԿ-տնտեսվարող քննար¬կում¬ների արդյունավետ հարթակ ձևավորելուն ուղղված ջանքերի նշանակությունը:

Նրա դիտարկմամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ՊԵԿ-ի համագործակցության շրջանակում համապատասխան մոդուլների մշակմամբ կատարելագործվել են նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգերը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս