
Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ՝ ձնամաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև մայթերում, բակային ու միջբակային տարածքներում, աստիճանավանդակներում, այգիների արահետներում: Գործընթացն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով:
Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ՝ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են անդադար ժամանակացույցով: Ձնամաքրման ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները: