Չիլիում ընտրել են երկրի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստին:
Քվեարկությամբ լավագույնն է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը:
Նշենք, որ նախորդ տարի մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» նախկին և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս դարպասապահ Կլաուդիո Բրավոն: