Չգիտեմ՝ բախտես բերեց, թե՝ ոչ, բայց ես գրավեցի դարպասը. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղի այն դրվագը, որում գոլային փոխանցում էր կատարել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Կարծում եմ՝ փոխանցումից առաջ գնդակը դիպավ ձեռքիս, իսկ հետո ընկավ որովայնիս վրա: Պետք է դիտել լուսանկարները: Ինչ վերաբերում է իմ խփած գոլին, կնախընտրեի ավելի շուտ աչքի ընկնել: Հիանալի փոխանցում ստացա Պոգբայից եւ փորձեցի կատարել դիպուկ հարված: Չգիտեմ՝ բախտես բերեց, թե՝ ոչ, բայց ես գրավեցի դարպասը»,- ասել է նա:




Լրահոս