Զանգել աշխարհի մյուս ծայրում գտնվող ընկերոջը, հաղորդագրություն ուղարկել մեկ վայրկյանում, գտնել ցանկացած ինֆորմացիա. սա այն պարզ հնարավորություններն են, որոնցով օժտված է բջջային հեռախոսը:
Այն ունի նաև այլ հետաքրքիր հնարավորություններ, որոնք, գուցե մինչ այժմ չեք կիրառել:
1. Հեռախոսը՝ որպես լրտեսական սարք
Հեռախոսը լրտեսական սարքի բավականին հեշտ է վերածել: Դուք թողնում եք այն ցանկացած վայրում, ապա զանգում և ավտոմատ միանալուց հետո լսում, թե ինչ է կատարվում ձեզանից կիլոմետրեր հեռավորության վրա:
2. Ընդմիշտ արգելափակել հեռախոսը
Օրինակ, եթե ձեր հեռախոսը գողացել են, և դուք չեք ուզում, որ այն շարունակեն օգտագործել: Յուրաքանչյուր հեռախոս ունի 15 թվից բաղկացած կոդ: Եթե այն գողանան, դուք կարող եք զանգել ձեր օպերատորին, և ձեր հեռախոսը կարգելափակեն այդ կոդի միջոցով:
3. Մանրադիտակ ստեղծել
Մանրուքները տեսնելու համար պետք չէ թանկարժեք տեխնիկա ունենալ: Փոքրիկ ոսպնյակի միջոցով կարող եք տեսնել ամենափոքր իրերը , և հեռախոսը կնկարահանի հեշտությամբ, և հետաքրքիր լուսանկարներ կստացվեն:
4. Լուսանկարել ջրի տակ
Ոչ բոլոր հեռախոսներն են կարողանում ջրի տակ լուսանկարել: Սակայն ցանկացած հեռախոսով կարող եք լուսանկարել ջրի տակ, եթե պոլիէթիլենային կափարիչով ծածկեք հեռախոսը:
5. Ֆեյս-կոնտրոլ
Բոլոր Android սմարթֆոնները նման ֆունկցիա ունեն: Դրա համար անհրաժեշտ է մտնել «Անվտանգություն» բաժին և ընտրել ֆունկցիան:
6. Երկարացնել հեռախոսի կյանքը
Դրա համար ձեզ հարկավոր է ներարկիչ: Ներարկիչով օդ սրսկեք, և հավաքված փոշին դուրս կգա հեռախոսի միջից: