«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որ ի տարբերություն նախորդ` 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին: Այսպես՝ եթե այն ժամանակ մասնակիցների թիվը հասնում էր երկու հազարի, ապա վաղը կայանալիք համագումարին երկա են լինելու մոտ 500 պատվիրակ եւ մոտ 300 հյուր, որոնք կհավաքվեն Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԱԿ-ն այս անգամ հրավիրել է միայն իր միակ հավատարիմ դաշնակցին` Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»: Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրվել, այլ անհատներ: Տեղեկացանք, որ միջազգային կառույցներից եւս համագումարին հրավիրվածներ չկան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: