«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական վերադարձի թեման իշխանական վերնախավում խմորումների առիթ կարող է դառնալ: Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջ այդ առիթով պայման է դրել:
Ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից: Ի պատասխան մեր հարցի` Շարմազանովը նշեց. «Դաշնակցության մասով տեղյակ չեմ, երեւի դաշնակցական իմ գործընկերները կպատասխանեն. մեր մասով խմորում չկա: Ի՞նչ խմորում պետք է լինի»: Մեր հստակեցմանը, որ Գ. Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու դեպքում ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, Շարմազանովը պատասխանեց. «Առհասարակ Ծառուկյանի հետ կապված մեզ մոտ որեւէ քննարկում չի եղել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: