Քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ են պոկում, իսկ պաշտոնյաները Հնդկաստանում բյուջեի հաշվին ուրախանում են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրև թե փորձի փոխանակման համար։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը գումարներ ունի փոխմարզպետների հանգիստը հնդկաստաններում կազմակերպելու համար, սակայն բանակին հավելյալ գումարներ տրամադրելու փող չունի։ «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխմարզպետները, որոնք այս օրերին շատ ուրախ ժամանակ են անցկացնում Հնդկաստանում, վերադառնալու են դեկտեմբերի 20-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս