Հայ գինեգործներին խոչընդոտո՞ւմ են արտահանել Ռուսաստան. ԵՏՄ-ի խերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի  պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած: Բանն այն է, որ տեղական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ իրենց խնդրով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով տեղեկացրել է այդ մասին ՌԴ հակամենաշնորհային մարմին: Սակայն արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ նմանատիպ խնդրի էին բախվել նաեւ «Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս