«Ժառանգություն» կուսակցությունում անորոշություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունում կարծես անորոշություն է: Նրանց մոտ չի ստացվում ո՛չ ընդդիմադիր, ո՛չ կենտրոնամետ, ո՛չ էլ իշխանական ուժերի հետ դաշինք կազմել կամ միասնական ճակատով գնալ, որեւէ ձեւաչափի մեջ տեղավորվել: Ինչո՞ւ, որովհետեւ այս կուսակցությունում բազում ճյուղեր կան, որոնք կուսակցության ապագայի մասով տարբեր տեսլականներ ունեն:

Օրինակ` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կտրուկ դեմ է դաշինքի որեւէ ձեւաչափի` հիմնավորելով, թե որեւէ ուժ չկա իրենց համար ընկալելի, որ կարելի լինի «լեզու գտնել»: Արդյո՞ք նրանք էլ են սպասում Գագիկ Ծառուկյանի վերադարձին, «Ժողովուրդ»-ի այս հարցին Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, չկա նման քննարկում»: Հավելենք, որ «Ժառանգությունը» քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում նաեւ «Համախմբում» կուսակցության հետ: Իսկ երեկ կազմավորված ընդդիմադիր դաշինքի հետ «Ժառանգության» միավորումը պարզապես չստացվեց:




Լրահոս