
Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կարող է ավարտել կարիերան:
«Մտադիր եմ կարիերաս ավարտել աշխարհի առաջնությունից հետո: Այն հավանականությունը, որ ԱԱ-2018-ից հետո ևս մեկ մրցաշրջան կանցկացնեմ, փոքր է: Քիչ հավանական է, որ դա տեղի կունենա»,-նշել է Բուֆոնը:
37-ամյա ֆուտբոլիստը հավաքականում է հանդես գալիս 1997 թվականից: