
2016թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 808 կալանավորված անձինք և դատապարտյալներ քրեակատարողական հիմնարկներում ստացել են համապատասխան բուժօգնություն: Կատարվել է 65.576 ամբուլատոր ընդունելություն, 10.502 լաբորատոր, 5072 ֆլյուորոգրաֆիկ և 5860 ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1095 անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:
Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 229 դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության, 68-ը ստացել է համապատասխան բուժում, իսկ 41-ը` վիրահատվել:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 321 անձ, որոնցից 94-ը վիրահատվել է:
Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 7 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին