Արմեն Ջիգարխանյանին երիտասարդ կնոջ պատճառով կարող են դատի տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները կարող են դատի տալ նրան երիտասարդ  կնոջ՝ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատճառով, գրում է Dni.ru-ն:

Նրանց խոսքով՝ Վիտալինան անօրինական գործողություններ է թույլ տալիս թատրոնի աշխատակիցների հանդեպ: Մասնավորապես, 58-ամյա հանդերձապահ Մարգարիտա Չերեսը հայտնել է, որ թատրոնում աշխատել է ավելի քան 20 տարի, իսկ 2015թ. նրան աշխատանքից ազատել են «պարտավորությունները չիրականացնելու» հոդվածով: «Իբր, լավ չեմ աշխատել, չեմ հավաքել նրանց հետևից, չեմ լվացել…Սակայն դա սուտ է»,-StarHit-ը մեջբերում է նախկին հանդերձապահի խոսքը:

Նա որոշել է անձամբ խոսել Ջիգարխանյանի հետ, սակայն վերջինս չի ցանկացել լսել նրան և դուրս է հրավիրել սենյակից: Այդ ժամանակ նախկին հանդերձապահը դատարան է դիմել, սակայն պարտվել է գործը: Սակայն նրա գործընկերները միացել են նրան:

Դատարան է որոշել դիմել նաև թատրոնի մեկ այլ աշխատակից՝ Դանա Նազարովան: Նրա խոսքով՝ հրաժարվել են երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրել իրեն: Թատրոնում աշխատել է 8 տարի, սակայն այդպես էլ իրեն հասանելիք գումարը չի ստացել: Ընդ որում, թատրոնի տնօրենը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հրաժարվել է շփվել նրա հետ, ինչպես նաև արգելափակել նրան սոցցանցերում և թատրոնի անվտանգության աշխատակիցներին հրամայել նրան թատրոն չթողնել:




Լրահոս