Օբաման վերջին «նախագահական» Սուրբ Ծնունդը կանցկացնի Հավայան կղզիներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին «նախագահական» Սուրբ Ծնունդը կանցկացնի Հավայան կղզիներում, գրում է The Huffington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

Օբաման տոները կանցկացնի Օահուում, որտեղ երկար ժամանակ է անցկացրել մանկության տարիներին:

Նշվում է, որ սուրբծննդյան տոներին ԱՄՆ նախագահի ընտանիքի անդամները գոլֆ են խաղում, հանգստանում լողափին, ընթրում ռեստորաններում: Դրանից հետո Օբաման պլանավորում է Հավայան կղզիներում հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Օբաման սուրբծննդյան տոներին ընտանիքի հետ հանգստի համար 85 միլիոն դոլար է ծախսել:




Լրահոս