
Մոսկվայի Բասմանի դատարանն առգրավվել է տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գույքը, ով մեղադրվում է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Առգրավվել է Ուլյուկաևի 9 հողատարածք և բնակելի տուն Սմոլենսկի շրջանում»,-ասել է Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան:
Հիշեցնենք, որ Ուլյուկաևը ձերբակալվել էր նոյեմբերի 15-ին 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով: ՔԿ-ի տվյալներով՝ նա ստացել է 2 միլիոն դոլար կաշառք, որպեսզի նախարարությունը թույլ տա «Ռոսնեֆտ»-ին գնել «Բաշնեֆտ»-ի ակցիաների վերահսկվող փաթեթը: