Երեկվանից ՀՀ առողջապահության նախարարությունը ընդունել է ՀՀ «Դեղերի մասին» նոր օրենք : Ըստ որի՝ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ) ընդունում, կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը:
Համանուն օրենքով՝ սահմանափակվուն են «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները, որի հետևանքով էլ դեղերի գները էական չափվ կարող են բարձրանալ:
ArmLur.am-ն այս առթիվ զրուցեց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի երկակի ներմուծման խնդրի հետ կապված բավականին քննադատություններ կան. «Մինչ այդ էլ, ամիսներ առաջ դեղերի օրենքի քննարկումների ժամանակ, բավականին մտավախություն կար, բայց նաև օրենքը լավագույն դրույթներ ունի: Ինձ թվում է առողջապահության նախարարությունը բավականաչափ ուշադիր հետևում էր կարծիքներին, մասնավորապես, որ մի շարք ենթաօրենսդրական ակտեր կարգավորված չեն»:
Առողջապահության նախկին նախարարի դիտարկմամբ՝ «Դեղերի մասին» օրենքը երկու մասի կարելի է բաժանել: Առաջինը դա զուտ կոմերցիոն բիզնես տեսակի մեջ է մտնում, որքանո՞վ է դեղ ներմուծվում և որքանո՞վ է այդ համակարգը դեղ արտադրողների, ներկրողների, որպես բիզնես մեր երկրում ծաղկում:
Իսկ երկրորդ մասը՝ սոցիալական և առողջապահական է, որը վերաբերվում է ամեն մի քաղաքացու. «Մասնավորապես դեղատոմսերով դեղամիջոցների դուրս գրումը և բացթողումը դեղատներից շատ ճիշտ քայլ է արված»:
Ըստ նրա՝ բաներ կան, որոնք դրական կարգավորման միտումներ ունեն. «Գների բարձրացումը կարգավորում է շուկան: Օրենքը չի բերում դեղերի թանկացման, այլ շուկայի մոնոպոլ վիճակն է բերում դեղերի գների թանկացմանը»:
Լիդա Եղիազարյան