
Սիրիական Հալեպի արևելյան թաղամասերից ահաբեկիչների և նրանց ընտանիքների տարհանումը դադարեցվել է զինյալների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով: Այս մասին հայտնել է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը:
«Տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ զինյալները խախտել են համաձայնագիրն ու փորձել պատանդ վերցնել մարդկանց: Հալեպում ահաբեկչական խմբավորումները հրետակոծության են ենթարկել Ռամուսե թաղամասը»,-հայտնում է հեռուստաալիքը:
Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսների խոսքին, հայտնել է, որ քաղաքի մի շարք շրջաններում մի քանի պայթյուն է հնչել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպից դուրս է բերվել մոտ 6 հազար մարդ: