Ռոգոզինը Բաքվում լուծեց բոլոր խնդիրները. ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով աշխատանքային այցով մեկնել է Բաքու, հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն լուծել են բոլոր բարդ խնդիրները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք բավականին երկար ժամանակ ենք  ծախսել բանակցությունների վրա, մի շարք հարցեր լուծել, որոնք բարդ բանավեճեր էին առաջացրել: Օգտվելով առիթից՝ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու 2017թ. հունիսի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք XXI էներգետիկ ֆորումին»,-ասել է Ռոգոզինը՝ դիմելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովին:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրը հայտնել էր, որ Բաքվում ռուս բանակցողները բացատրություն կտան ՝ կապված Հայաստանին «Իսկանդեր»-ների մատակարարման հետ:




Լրահոս