Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։
«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն այցելեցին Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոց: Դպրոցում արդեն տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար՝ սարքի օգտագործման և մշակված կրթական մոդուլի կիրառման ուղղությամբ: Բացի այդ, ուսուցման արդյունքում աշակերտները ինքնուրույն մշակել են ծրագրեր, որոնց միջոցով պատրաստված ռոբոտ/խամաճիկը կատարում է նաև այլ շարժումներ կամ դերեր:
Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արևային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Գյումրիում ուսուցիչները նույնպես անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը:
«Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Այսօր շատ տպավորված եմ, քանի որ գործնականում ականատես եղա, թե ինչպես են դպրոցականները ձեռք բերում գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը և կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ամենը համահունչ է նաև ՀՀ Կառավարության նոր ծրագրին, այն է կրթական ծրագրերի վերանայման միջոցով այդ ծրագրերում ներառել ձեռնարկատիրական և ֆինանսական տարրեր, դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նշենք, որ «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում մինչ օրս իրականցվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։