ՔԿՀ-ներում ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող երկու անձ 22 խցում վիճաբանել, ապա դանակահարել էին իրար: Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացածներից մեկը` 21-ամյա կալանավորը, դեպքից հետո շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պարզվել է, որ վնասվել է նրա թոքը:

Ու մինչ իրավապահները քննում են կատարվածը, երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՔԿ-ում լուրջ ստուգումները են սկսվել: Իսկ միջադեպի բոլոր դատապարտյալներին հարցաքնել եւ տեղափոխել են պատժախուց :

Ի դեպ, բացի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ստուգումներ են սկսվել «Արմավիր» ՔԿՀ-ում, որը, ըստ մեզ հասած լուրերի, կապված է ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի գործունեության հետ:




Լրահոս