ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպությունը (Trump Organization) դադարեցրել է մի շարք երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ Trump Tower աշտարակի կառուցման հարցով համգործակցությունը, գրում է 1news.az-ը:
Bloomberg գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ալան Գարտենը:
Նման քայլով, ըստ Գարտենի, Թրամփը ձգտում է խուսափել բիզնես-շահերի բախումից՝ 2017թ. հունվարի 20-ին իր երդմնակալության նախաշեմին:
Գործակալությունը գրում է, որ ավելի քան 20 երկրներում Թրամփի սեփականությունը կարող է ազդեցության մեխանիզմ դիտարկվել:
Բաքվում Trump Tower 33-հարկանի աշտարակի կառուցումն ավարտվել էր 2015թ., սակայն այդպես էլ չէր բացվել: