Ինչ վիճակում են գտնվում ճանապարհները. պարզաբանում են մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացմամբ Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է լինելու  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ArmLur.am-ը փորձեց անձամբ պարզել մի քանի մարզերի ղեկավարներից և Մասիսի քաղաքապետից, թե արդյոք պատշաճ ձևով են կատարվում ճանապարհների մաքրման աշխատանքները, թե ոչ:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում երեք ճանապարհ է փակ. « Բոլորը բաց է: Մի  երեք ճանապարհ է մնացել, ուղղակի չեն հասցնում մաքրել: Երեկ չէ առաջին օրը մոտ 15 գյուղ փակ էր, առավոտյան լրիվ բաց էր: Երեք գյուղի խնդիր ունենք, աշխատում ենք: Ապարանի, Արագածի տարածաշրջանում բուք է»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ նշեց` ինչքան հնարավոր է հետևում են. «Դա մեր սրբազան պարտականությունն է, որ մաքրենք, աղ ցանենք: Ինչքան հնարավոր է մեր հնարավություններն օգտագործենք, որպեսզի մարդկանց համար ճանապարներն անցանելի լինեն: Անում ենք, արվում է, դա մեր պարտականությունն է»:

Իսկ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ տեղեկացրեց, որ անձամբ է հսկում ճանապարհների մաքրման աշխատանքներին. «Ճանապարհների մաքրման աշխատաքները պատշաճ ձևով իրականացվում են»:

Այնուամենայնիվ, ինչքան էլ ղեկավար անձիք պնդում են, որ ճանապարհները միշտ հսկողության տակ են գտնվում , փաստը մնում է փաստ, որ շատ ճանապարհներ օրվա ընթացքում փակ են լինում, իսկ ավտոմեքենաններն արգելափակվում են ձյան շերտի մեջ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս