ԿԸՀ-ն նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նշանակել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով:

Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը` թվով 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով:

Ս.թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովների քարտուղարներ:

Արտահերթ նիստում քննարկվել են նաև մի շարք հասարակական կազմակերպությունների դիտորդների կողմից ներկայացված դիմումներ:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն




Լրահոս