Ս.թ. դեկտեմբերի 14-ից սկսած Երևանում անընդմեջտեղացող առատ ձյան տեղումներովպայմանավորված, մայրաքաղաքի աղբահանության, սանիտարական և ձնամաքրման պատասխանատու «Սանիթեք» ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Որպես առաջնահերթություն, անընդհատ մաքրվում, ինչպես նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդով մշակվում են Երևանի գլխավոր ճանապարհները: Համապատասխանաբար մաքրվում են նաև մայթեզրերն ու երկրորդական ճանապարհները:
Միաժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար մտահոգիչ են. անընդմեջ տեղումները հնարավոր է շարունակվեն ևս մի քանի օր, ինչպես նաև սպասվում է ջերմաստիճանի կտրուկ իջեցում, ընդհուպ մինչև -16 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում հնարավոր է քամի ու ձնաբուք: Նման եղանակային պայմաններում մերկասառույցիգոյացումն ուձնամաքրման աշխատանքների կատարման ընթացքում բարդությունների առաջացումն անխուսափել է, ուստի «Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներինհամագործակցել՝ ակտիվ հետադարձ կապ պաշտպանելով ընկերության հետ:
Ընկերությունը տեղեկացնում է, որ անկախ եղանակային պայմաններից, մայրաքաղաքում որևէ գլխավոր ճանապարհ փակ չի լինի, և ընկերության աշխատակիցները կշարունակեն 24 ժամյա արտակարգ ռեժիմով աշխատանքները:
Նշենք, որ «Սանիթեքը»ընկերությունը թեժ գծի(80-90հեռախոսահամար) և պաշտոնական էջի միջոցով https://www.facebook.com/SanitekArmenia/շարունակում է ստանալ բնակիչների ահազանգերը դժվարանցանելի կամ սառցակալած բակային տարածքների մասին, և այս պահի դրությամբ 83 դիմումների օպերատիվ կերպով ընթացք է տրվել: Դիմումները հիմնականում վերաբերում են Երևանի բարձրադիր վարչական շրջանների սառցակալած բակային տարածքներին և երկրորդային փողոցներին: Ընկերությունը հորդորում է շարունակել կապի մեջ լինել արագ արձագանքման սոց-ցանցային և հեռախոսային թիմերի հետ:
Ընկերությունը միաժամանակ ակնկալում է Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքըձնամաքրման աշխատանքների մասով, հիշեցնելով, որ ձնամաքրման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է մարդկանց ,այլ ոչ թե մեքենաների աշխատանքով: Ընկերության 640 աշխատակիցները ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ շարունակում են աշխատանքները օր ու գիշեր, ուստի բնակիչների բարեկամական վերաբերմունքը ոգևորիչ կլինի հենց այժմ էլ Երևանի փողոցները ձնից մաքրող աշխատակիցների համար: